Միշել Պլատինին հայտարարեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հաստատեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
«Երկար մտորումներից հետո, հաշվի առնելով բոլոր գործոնները, ելնելով ֆուտբոլի և իմ ապագայից, ես նման որոշում եմ կայացրել:
Հասկանալի է, որ ես առաջնորդվել եմ նաև ձեր աջակցությամբ, այն հարգանքով, որը ձեզանից շատերը իմ հանդեպ ունեն:
Կան պահեր, երբ պետք է ճակատագիրը սեփական ձեռքերը վերցնել: Ես նման փուլ եմ ապրում, սա իմ կյանքի էական պահերից մեկն է:
Վերջին կես դարում ՖԻՖԱ-ն ընդամենը երկու նախագահ է ոււնեցել: Նման զարմանալի կայունությունը ժամանակակից աշխարհի համար պարադոքսալ երևույթ է:
Վերջին շրջանի իրադարձությունները ստիպում են մեզ ՖԻՖԱ-ի պատմության նոր էջ սկսել, վերաիմաստավորել նրա ղեկավարության սկզբունքները» ասել է Պլատինին:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուները իրենց հայտերը պետք է ներկայացնեն մինչև 2015թ. հոկտեմբերի 26-ը: Ընտրությունները տեղի կունենան ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսում, որը կկայանա Ցյուրիխում՝ 2016թ. փետրվար 26-ին: