Միշել Պլատինին ժամանեց Հայաստան
Այսօր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ չարտերային չվերթով մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանեց Երևան:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Քիչ հետո Միշել Պլատինին կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ էլ ժամը 17:00-ին տեղի կունենա բրիֆինգ լրագրողների հետ: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք: