Սկանդալ Մոսկվայի «Դինամոյում». թիմի ֆուտբոլիստները ռեկետի են ենթարկվել
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Յան Մվիլան հաստատել է թիմի թարգմանիչ Իգոր Ցարուշի հայտարարությունն այն մասին, որ ակումբի անվտանգության ծառայության պետ Պավել Կոնովալովը իրենից 10 հազար դոլար է պահանջել վարձով բնակարանի համար և որ ակումբի խաղացողներից գումարներ են շորթել:
«Այո, դա ճիշտ է: Ինձ «Դինամոյում» աշխատավարձ չէին տալիս, բայց գումարներ էին պահանջում: Հասկանալի է, որ նման պայմաններում հնարավոր չէ կենտրոնանալ մարզումների վրա:
Եվրոպայում ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Սա ինձ համար ուղղակի շոկ էր: Ես այնքան ցնցված եմ, որ նույնիսկ ի վիճակի չեմ մտածել Մոսկվայից շտապ հեռանալու մասին», ասել է Մվիլան