Լորան Ֆաբիուսի այցով վերականգնվում է Իրանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի՝ Թեհրան կատարելիք այցով կվերականգնվի Իրանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Ֆաբիուսը հանդիպումներ է անցկացնելու Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, փոխնախագահ և Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեի հետ:
Վերջին անգամ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյա Իրան էր այցելել 12 տարի առաջ: