Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հեռանում է պաշտոնից
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը լքում է զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին հայտնել է BFM-TV հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ Ֆաբիուսին փոխարինելու մասին կհայտարարվի այսօր՝ փետրվարի 10-ին: Հայտարարությունը կանի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Հեռուստաալիք տվյալներով՝ Լ. Ֆաբիուսը նշանակվելու է Սահմանադրական խորհրդի նախագահ: