2594 դիտում
16:43 29-07-2015
Թուրքիան հրաժարվում է դեսպան ետ կանչելու քաղաքականությունից. Նաիրա Կարապետյան
2015թ. աննախադեպ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից, և պատճառը ոչ միայն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հարյուրամյակն էր, այդ առթիվ կազմակերպված միջոցառումները, այլ նաև`
ամենատարբեր ճակատներում կատարված մեծածավալ և քրտնաջան աշխատանքը:
Օրերս Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը նախարար Նալբանդյանի գնահատականներով դարձավ այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման ազդարարը, որը նաև շարունակությունը դարձավ եվրոպական թատերաբեմում ձեռք բերված հաջողությունների: Իհարկե ապրիլի 15-ին Եվրոպական խոհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վճռական բանաձևը ոչ միայն սրբագրեց 1987թ. նույն մարմնի կողմից ընդունված բանաձևը՝ հաշվի առնելով նոր իրողությունները, այլ նաև խթանեց Եվրոպական տարբեր պետություններում, այդ թվում նաև` Բելգիայում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Դրանց հաջորդեց Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից, և հատկանշականն այն է, որ ճանաչումը տեղի ունեցավ խորհրդարանում ներկայացված բոլոր՝ իշխանական և ընդդիմադիր ուժերի միաձայն կողմ քվեարկությամբ:
Գործընթացը նոր թափ և որակ ստացավ Բելգիայում, ուր վարչապետ Շառլ Միշելը միանշանակ հայտարարեց, որ իր երկրի դիրքորոշումը ցեղասպանության հարցում հստակ է, և այդտեղ չի կարող երկիմաստություն լինել։ Դրան հաջորդեց Բելգիայի խորհրդարանի գրեթե միաձայն ընդունված բանաձևը, որը, կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մերժում է ժխտողականությունը։
Նույնիսկ անզեն աչքով պարզ է դառնում այն դրական տեղաշարժը, որն արձանագրել է հայկական դիվանագիտությունը Բրյուսելի պես կարևոր քաղաքական կենտրոնում։ Այս ամենը հայկական դիվանագիտության, Բրյուսելում ՀՀ դեսպանության, լոբբիստական կազմակերպությունների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունք է, ինչն առանձին դրվատանքի է արժանի։ Վերջին մեկ տարվա դիվանագիտական հաջողությունները կոտրում են այն բոլոր կարծրատիպերն, իբր փոքր պետություններն ունակ չեն մրցակցելու և հաջողելու ավելի ուժեղ և հարուստ երկրների նկատմամբ:
Հատկանշական է նաև, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան, որն ամեն անգամ որևէ երկրի կողմից ցեղասպանության ճանաչման ժամանակ հետ էր կանչում իր դեսպանին, այս անգամ որոշեց ձեռնպահ մնալ նման քայլից. միգուցե վերջապես հասկացավ, որ նման գործելաոճով շուտով գործող դեսպան չի ունենա: Ուստի խոհեմ էր դեսպան հետ կանչելու վարքագծից հրաժարումը։ Սա նաև կարևոր ազդակ է այն երկրներին, որոնք պատրաստվում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Նմանատիպ նյութեր
2526 դիտում
22:15 23-06-2016
Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա․ Նաիրա Կարապետյան
1307 դիտում
19:04 04-02-2014
Մենք պատասխանատու ենք մարդկանց առջև, նրանցից յուրաքանչյուրի առջև: Իսկ դու՞ք... Նաիրա Կարապետյան. տեսանյութ
Այս բաժնից
628 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
745 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն