211652_close_icon
views-count1441 դիտում article-date 18:18 29-07-2015

Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է 2,8 գ կանեփանման խոտաբույսի թաց թփերով ցողուն

Հուլիսի 28-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Ամասիա գյուղի հուշարձանի մոտից իր «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կարեն Կ.-ին և ուղևոր, 1989 թ. ծնված Արթուր Կ.-ին: Խուզարկությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է 2,8 գ կանեփանման խոտաբույսի թաց թփերով ցողուն: Կարեն Կ.-ն հայտարարել է, որ առգրավվածը պատկանում է իրեն, կանեփ է, որը քաղել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Ամասիա գյուղի մերձակա ձորակից` հետագայում չորացնելու և ծխելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր