211652_close_icon
views-count1084 դիտում article-date 11:34 25-04-2015

Կանեփի թփերով 25 տարա՝ պատուհանագոգին

Ապրիլի 23-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատուհանագոգին հայտնաբերել են պլաստմասե 25 տարա՝ կանեփանման բույսի թփերով: Տանտիրուհին հայտնել է, որ դրանք պատկանում են ամուսնուն: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ տանտիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր