211652_close_icon
views-count903 դիտում article-date 13:57 29-07-2015

Ամփոփվել են «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի շախմատի մրցաշարի արդյունքները

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում ավարտին է մոտենում «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը: Հուլիսի 28-ին ավարտվել է շախմատի մրցաշարը: Խաղատախտակների մոտ իմաստուն խաղի կարողություններն են դրսևորել 12 պատանի շախմատիստներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից: Համառ պայքարում 3-րդ տեղը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը, 2-րդը՝ արաբկիրցի Արման Մարգարյանը և հաղթող է ճանաչվել Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչ Ռոբերտ Մուրադյանը: Ավանդույթի համաձայն` եռյակում տեղ զբաղեցրած բոլոր թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր