211652_close_icon
views-count1190 դիտում article-date 11:29 08-07-2015

Մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի բասկետբոլի մրցաշարը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 7-ին մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի բասկետբոլի «Երևանի ոսկե զամբյուղ» մրցաշարը: Բասկետբոլի մրցաշարի առաջին օրվա առաջին երեք հանդիպումներում Աջափնյակը հաղթեց Նոր Նորքին, Ավանը` Նուբարաշենին, Դավթաշենն էլ` Արաբկիրին: Մարզական առանձնահատուկ ունակություններով աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Նմանատիպ նյութեր