211652_close_icon
views-count1012 դիտում article-date 19:32 28-07-2015

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը աջակցում է Թուրքիայի ռազմական գործողություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքն աջակցում է Թուրքիայի կողմից իր սահմանների անվտանգությունն ապահովելուն ուղղված ռազմական գործողություններին, տեղեկացնում է BBC-ն: «ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և մենք հավատարիմ ենք մնում մեր թուրք գործընկերներին»,-ասել է Սթոլթենբերգը: Այսօր տեղի է ունեցել արտակարգ նիստ՝ կապված ԻՊ ահաբեկիչների և քուրդ գրոհայինների դեմ թուրքական բանակի ծավալած օպերացիաների հետ: Նախօրեին քրդերը հայտարարեցին, որ թուրքական բանակը հարվածում է ոչ միայն «Իսլամական պետության» դիրքերին, այլ նաև իրենց:

Նմանատիպ նյութեր