Սիրիայում գնդակահարել են ավստրալական ռեալիթի-շոուի մասնակիցներին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայում գնդակահարել են ավստրալական SBS հեռուստաալիքի «Գնա, որտեղից եկել ես» ռեալիթի-շոուի 6 մասնակիցներին, հաղորդում է France Press-ը:
Հեռուստաալիքը պաշտոնապես հայտնել է, որ շոուի մասնակիցները նկարահումների համար էին գտնվում Սիրիայում: Նրանց գյուղերից մեկում պահպանում էին քուրդ գրոհայինները և տեղի անվտանգության ծառայություններից մեկի աշխատակիցները: