1666 դիտում
22:12 14-07-2015
Հանդիպում Նուբարաշենի ԲՀԿ տարածքային կառույցում
Այսօր` հուլիսի 14-ին, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանը հանդիպել են ԲՀԿ Նուբարաշենի տարածքային կառույցի պատասխանատուների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական, երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծման՝ ԲՀԿ-ի առաջարկած քայլերն ու ծրագրերը։
Նուբարաշենի ԲՀԿ տարածքային կառույցի հետ ԲՀԿ պատասխանատուները քննարկել են սահմանադրական փոփոխությունների հնարավոր մոդելը եւ լսել կուսակիցների դիրքորոշումներն այդ հարցում։ Նիստին մասնակցել են ԲՀԿ տարբեր հանձնաժողովների անդամներ, ովքեր առաջարկել են կուսակցության խմբակցությանը՝ հանդես գալ փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտը բարելավող մի շարք օրենսդրականնախագծերով եւ ներկայացրել ենկոնկրետ առաջարկներ։
Քննարկվել են նաեւ ներկուսակցական եւ ներկազմակերպչական հարցեր։ ԲՀԿ անդամները քննարկել են նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման,արտագաղթի, գործազրկության եւ սոցիալ-տնտեսական այլ հիմնահարցեր ու լսել կուսակցության ղեկավար մարմնի դիրքորոշումն այն քայլերի եւ մեխանիզմների շուրջ, որոնք հնարավորություն կտան գտնել նշյալ խնդիրների լուծման առավելարդյունավետ ուղիներ։
ԲՀԿ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
983 դիտում
23:00 28-05-2015
Հանդիպում՝ ԲՀԿ Էրեբունու տարածքային կառույցում
1746 դիտում
12:24 14-06-2015
Աշխատանքային հանդիպում ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցում
1460 դիտում
23:29 15-07-2015
Հանդիպում` ԲՀԿ Կենտրոնի տարածքային կառույցում