211652_close_icon
views-count959 դիտում article-date 23:00 28-05-2015

Հանդիպում՝ ԲՀԿ Էրեբունու տարածքային կառույցում

Այսօր՝ մայիսի 28-ին, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական խորհրդի փոխնախագահ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը հանդիպեցին ԲՀԿ Էրեբունու տարածքային կառույցի պատասխանատուների հետ։ ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները Էրեբունու ակտիվին ներկայացրեցին կուսակցության մոտեցումները երկրի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների, ինչպես նաեւ՝ տնտեսական լրջագույն մարտահրավերների վերաբերյալ։ Քննարկվեց քաղաքական այս փուլում տարածքային կառույցների աշխատանքն առավել ակտիվացնելու եւ համայնքի բնակիչների հետ հանդիպումների շարք սկսելու հարցը։ ԲՀԿ նախագահն ու կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները պատասխանեցին Էրեբունու տարածքային ակտիվի հարցերին՝ երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական օրակարգի շուրջ ԲՀԿ որդեգրած մարտավարության վերաբերյալ։ ԲՀԿ նորագիրներին հանձնվեցին կուսակցական անդամատոմսեր։

Նմանատիպ նյութեր