Նավթի գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են շուկայում ոչ բավարար պահանջարկի, ինչպես նաև հնարավոր գերավելցուկի մտավախության ֆոնին, գրում է Bloomberg պարբերականը:
Մոսկվայի ժամանակով ժամը 07.06-ին Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,71%-ով՝ մինչև ,09՝ 1 բարելի դիմաց, WTI-ը՝ 0.57%-ով՝ կազմելով .12՝ 1 բարելի դիմաց:
Ներդրողները մտավախություն ունեն, որ Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի նավթարդյունահանող ընկերությունները կշարունակեն մեծացնել համաշխարհային շուկա նավթի մատակարարման ծավալները:
«Մատակարարումների ծավալը մեծացնելու նավթարդյունահանող ընկերությունների և երկրների մտադրությունները նշանակում են, որ մենք դժվար թե «հատակում ենք հայտնվել»»,-նշում է CMC Markets-ի գլխավոր վերլուծաբան Մայքլ Մաքքարթին: