2847 դիտում
08:10 28-07-2015
Մի օր էլ կարող է պարզվել, որ Բուսաբանական այգում ի սկզբանե ոչ մի ծառ չի եղել, միայն թուփ և խոտ է եղել, որոնք էլ «հրդեհի բուն են» և պետք է կառուցապատել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Անցած շաբաթ օրը Երևանի Բուսաբանական այգում ուժգին հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում մոտ 15 հեկտարի մշակաբույսեր ոչնչացել են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի վերահսկողության տակ: Ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ հրդեհի ընդգրկած տարածքը բուսածածկ չի եղել: «Այդ տարածքում այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, խոտ է, ամռան ընթացքում այդ խոտն աճում է, հետո չորանում ու բռնկվում»,- հանգիստ տոնով ներկայացրել է Մարտիրոսյանը:
Ստացվում է, որ մայրաքաղաքի Բուսաբանական այգին ԳԱԱ-ին հանձնելով՝ ՀՀ իշխանությունները նախ՝ իրենց ուսերից գցել են պատասխանատվության բեռը, մյուս կողմից էլ՝ շատ լավ հասկանում են, որ տարածքը կամաց-կամաց «կազատվի», և իրենք հնարավորութուն կունենան այն սեփականաշնորհել և տալ այս կամ այն պաշտոնյային: Մի օր էլ կարող է պարզվել, որ Բուսաբանական այգում ի սկզբանե ոչ մի ծառ չի եղել, տարիներ շարունակ այդ տարածքում միայն թուփ և խոտ է եղել, որոնք էլ «հրդեհի բուն են» և պետք է կառուցապատել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով