5640 դիտում
10:10 28-07-2015
Երևանում «Սամսունգ Էլեքթրոնիքս»-ի աշխատակիցը Hyundai-ով բախվել է բետոնե պատնեշին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 16:10-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 8-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա Արմեն Ավանեսյանը Վիլնյուս փողոցում թիվ 5/10 շենքի դիմաց իր վարած Hyundai մակնիշի 575 SA 55 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ 18-ամյա Տիգրան Տերտերյանը, 18-ամյա Ալբերտ Եղիազարյանը և 17-ամյա Գրիգոր Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Ա. Ավանեսյանը աշխատում է «Սամսունգ Էլեքթրոնիքս» ՍՊԸ-ում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+