211652_close_icon
views-count16718 դիտում article-date 17:39 27-07-2015

Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. 57-ամյա վարորդը 06-ով բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ 57-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 PL 458 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյոթը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր