Իրանի Բուշեհր նահանգում 2 ատոմակայան է կառուցվելու
Իրանի իշխանությունները ծրագրում են Բուշեհր նահանգում, որտեղ գտնվում է երկրի միակ ատոմակայանը, ևս 2 ատոմային էլեկտրակայան կառուցել; Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Շինարարության նախագիծը նախատեսված է 3-4 տարվա համար: Այն կարժենա շուրջ մլրդ: Շինարարական աշխատանքներում կընդգրկվեն մոտ 15 հազար մասնագետներ:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Չինաստանի և Իրանի իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել Չինաստանի կողմից Իրանի Մաքրան քաղաքի ափամերձ հատվածում 4 ատոմակայան կառուցելու շուրջ: