3818 դիտում
21:30 06-02-2018
Իրանում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Բուշեհր նահանգ և հսնդիպել նահանգի 80 ընկերությունների տնօրենների հետ
Փետրվարի 5-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնեց Իրանի Բուշեհր նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգապետ Աբդոլքարիմ Գարավանդի, տնտեսական հարցերով փոխնահանգապետ Սայիդ Զարինֆարի, առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Խորշիդ Գազդերազիի հետ:
Բուշեհրի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում նահանգի 80 ընկերությունների տնօրենների հետ կայացած հանդիպումը նվիրված էր ՀՀ տնտեսությանը վերաբերող նյութերի և ծրագրերի պրեզենտացիային: Միջոցառման մասնակիցներին և նահանգային պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին տրամադրվեցին տեղեկատվական փաթեթներ ՀՀ-ում ներդրումային պայմանների, ծրագրերի, ազատ գոտիների և մասնավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ:
Հանդիպումների ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, ներդրումային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Հայաստանը՝ որպես երրորդ երկրներ մուտք գործելու համար տնտեսական հարթակ օգտագործելու հնարավորությունները:
Դեսպան Թումանյանն այցելեց նաև Բուշեհրի հատուկ տնտեսական գոտու մի շարք ձեռնարկություններ, ինչպես նաև Բուշեհրի նավահանգիստ:
Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը նահանգապետարանի և Իրանի մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության աշխատակիցների ուղեկցությամբ եղավ նաև Բուշեհրի 18-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում, որը նահանգային իշխանությունները պատրաստվում են նորոգել:
Նմանատիպ նյութեր
1410 դիտում
21:03 30-08-2016
Իրանում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Սպահան նահանգ
11003 դիտում
19:00 07-07-2017
Իրանում ՀՀ դեսպանն աշխատանքային այց է կատարել Իրանի Կենտրոնական նահանգ
1262 դիտում
16:38 01-06-2015
Իրանի «Բուշեհր» ատոմակայանի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել
Այս բաժնից
1069 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3997 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1102 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին