1490 դիտում
20:14 27-07-2015
Հրկիզել է ավտոդողերի վերանորոգման կրպակը
Հուլիսի 26-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՏՆ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Իզաբելլա Բ.-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը կրպակն այրեց և փախավ:
Հուլիսի 26-ին, ժամը 01.20-ին, կրակը մեկուսացվել է, իսկ ժամը 01.47-ին` մարվել:
Պարզվել է, որ հուլիսի 25-ին, ժամը 20.30-ից մինչև հուլիսի 26-ի ժամը 00.30-ն ընկած ժամանակահատվածում, հրկիզել են 1990 թ. ծնված Կարեն Մ.-ին պատկանող` Տաշքենդի փողոցի թիվ 1/20 հասցեում գործող ավտոդողերի վերանորոգման կրպակը:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 13.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Առինջ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Գ.-ին: Պարզվել է, որ հրկիզումը կատարվել է վերջինիս կողմից:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
84123 դիտում
16:34 29-07-2017
Արտակարգ դեպք Մասիսում. «բենզովոզն» ու բենզինի կրպակը վերածվել են մոխրակույտի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
17:40 12-01-2025
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունենք․ ԲԴԽ նախագահ
961 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1114 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան