Կամավոր հանձնել է զինամթերք
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 25-ին, ժամը 20.05-ին, 1986 թ. ծնված Արթուր Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 38 փամփուշտ ու նռնակի պայթուցիչ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]