211652_close_icon
views-count3239 դիտում article-date 12:16 27-07-2015

Նախկին պատգամավորը հայց է ներկայացրել «Հայբիզնեսբանկի» դեմ. newsbook.am

Մամուլն արդեն երկար ժամանակ է` անդրադառնում է ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի և «Հայբիզնեսբանկ»-ի միջև տեղի ունեցող դատական գործընթացներին, տեղեկացնում է [url=http://news-book.am/?p=62634%2Fnaxkin+patgamavory+hayc+e+nerkayacrel+haybiznesbanki+dem&l=am]Newsbook.am-[/url]ը: Բանն այն է, որ առանց հիմնավորման` բանկը տույժ ու տուգանքներ է ավելացրել նախկին պատգամավորի հիմնական պարտքին ու արդեն եղած տույժ-տուգանքներին՝ պարտքի չափը դարձնելով 2. 740. 000 ԱՄՆ դոլար։ Շուտով այդ պարտքի դիմաց բանկը խուլիգանական մեթոդներով իրեն է վերցնում Ազիզյանին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկը: Գործարարը ստիպված է լինում դիմել դատարան՝ հայտարարելով, որ առանց համապատասխան փորձաքննություն նշանակելու իր գույքը գնահատվել ու հափշտակվել է բանկի կողմից։ Դատարանը բավարարում է Ազիզյանի՝ փորձաքննություն նշանակելու պահանջը։ Շուտով ապրանքափորձագիտական քննություն է իրականացվում, որի ժամանակ պարզվում է, որ բռնագանձված գույքի արժեքը բռնագանձման պահին կազմել է 4.840.000 ԱՄՆ դոլար։ Իսկ սա նշանակում է, որ «Հայբիզնեսբանկը» 2 միլիոն 60 հազար ԱՄՆ դոլարի չափով ավել գույք է «տարել» գործարարից։ NewsBook-ի տեղեկություններով` արդարությունը վերականգնելու համար գործարարը դիմել է դատարան, որպեսզի ստանա հավելյալ 2 միլիոն 60 հազար ԱՄՆ դոլարի չափով  բռնագանձված գումարը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://news-book.am/?p=62634%2Fnaxkin+patgamavory+hayc+e+nerkayacrel+haybiznesbanki+dem&l=am]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր