ԱԺ նախկին պատգամավորն իր կնոջ դեմ հայց է ներկայացրել դատարան. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այս տարվա սեպտեմբերի 16-ին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Պարզվել է, որ նախկին պատգամավորը հայցը ներկայացրել է իր կնոջ` Լարիսա Միքայելյանի դեմ` պահանջելով առոչինչ ճանաչել ինչ-որ գործարք:
««Ժողովուրդ»-ը փորձել է նախկին պատգամավորի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանից պարզել, թե ինչ խնդիր ունի պատգամավորն իր կնոջ հետ, որ դիմել է դատարան: «Կեղծ պայմանագիր է եղել, դիմել են դատարան` այն կարգավորելու համար»: Իսկ թե ինչ պայմանագիր է եղել ամուսինների մեջ, Լեռնիկ Հովհաննիսյանը չցանկացավ մանրամասնել` ասելով, որ շուտով վճիռը կհրապարակվի, կիմանանք»,-պատասխանել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: