Աֆղանստանում հարսանիքի ժամանակ հնչած կրակոցներից 20 մարդ է մահացել
Աֆղանստանում հարսանեկան արարողության ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ հարսանիքի մասնակիցների միջև կրակոցներ են հնչել: Զոհվել է 20 մարդ, հաղորդում է Sinhua հործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 27-ի լույս 26-ի գիշերը, Բագլան նահանգի Սեհսալահ շրջանում: Կրակոցներից նաև 10 մարդ է վիրավորվել է:
Բոլոր տուժածները տղամարդիկ են: Իրավապահները սկսել են հետաքննել միջադեպը՝ գտնելու համար մեղավորներին: