Աֆղանստանի ԱԱԾ 125 աշխատող միացել է «Թալիբանին»
Աֆղանստանի անվտանգության ծառայության ավելի քան 120 աշխատակից միացել է ահաբեկչական «Թալիբան» կազմակերպությանը: Ըստ աֆղանական Դավլաթ նահանգի ղեկավար Մոհամմադ Խավարի, դա տեղի է ունեցել ահաբեկիչների եւ կառավարական ուժերի միջեւ Բադախշան նահանգի Վարդուջի շրջանում ընթացած եռօրյա բախումներից հետո: «Կատաղի մարտերից հետո 125 հոգի ի վերջո վայր է դրել զենքերը եւ միացել ահաբեկիչներին»,-վկայակոչելով Խավարի խոսքերը գրում է Russian Today-ը: