Նյու Յորքի հայտնի փողոցով կոկորդիլոս է «քայլել»
Նյու Յորքի կենտրոնական փողոցներից մեկում թափառական կենդանիների հարցերով զբաղվող ծառայության աշատակիցները ոչ մեծ ալիգատոր են բռնել: Կենդանին «քայլել» Նյու Յորքի հայտնի Մանհեթեն փողոցով: Ականատեսների վկայությամբ, ալիգատորը, որի երկարությունը 1 մ է կազմել, բացարձակ չի արձագանքել մարդկանց ու փողոցի շարժմանը: Ենթադրվում է, որ կենդանին ուղղությունը վերցրել է դեպի Հարլեմ ջրանցքը:
Կենդանիներով զբաղվող մասնագետներին «դեպքի վայր» կանչել են ոստիկանները: Անասնաբույժները զննել են կենդանուն և ենթադրել, որ նա երկու տարեկան է: