ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելել է Քենիա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր արմատների հայրենիքում է: «Ես հպարտ եմ որ ԱՄՆ առաջին նախագահն եմ, որ այցելում է Քենիա», հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օբամայի հայրը ծնվել ու մեծացել է Քենիայում: Այստեղ նա մասնակցում է Աֆրիկայի զարգացման հարցով գլոբալ տնտեսական ֆորումին:
BBC-ն տեղեկացնում է, որ տեղի լրատվամիջոցները Օբամայի այցելությունը որակել են «վերադարձ տուն»: Նայրոբիի հազարավոր քաղաքացիներ ուրախությամբ են ողջունել նախագահական ավտոշարասյունը:
Օբաման ասել է, որ Քենիան «անասելի զարգացում է ապրել»: «Տասը տարի առաջ երբ ես Նայրոբիում էի, վիճակը միանգամայն այլ էր, քան ես հիմա եմ տեսնում», -ասել է նա: