211652_close_icon
views-count2377 դիտում article-date 17:22 12-04-2014

25-ամյա երիտասարդը ընկերոջ հետ բռնությամբ փախցրել է նախկին ընկերուհուն

25-ամյա Դավիթ Ադամյանը մեղադրվում է նրանում, որ իր նախկին ընկերուհի Ա. Գրիգորյանին ամուսնության նպատակով, առևանգելու մասին նախնական համաձայնության գալով 23-ամյա Վահան Բդոյանի և այլ անձանց հետ, իրեն պատկանող ավտոմեքենայով գնացել են Ա. Գրիգորյանի կողմից վարձակալած բնակարան, որտեղ, բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ, բացահայտ առևանգել են նրան ու նույն ավտոմեքենայով տեղափոխել Վ. Բդոյանի բնակարան, սակայն շենքի բակում հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Դավիթ Ադամյանի եւ Վահան Բդոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հերթական դատը նշանակվել է ապրիլի 15-ին:

Նմանատիպ նյութեր