4054 դիտում
17:00 24-12-2015
22-ամյա Սրբուհին ընկերների հետ «Ակապելլա» ակումբի դիմաց 2 տղաների է ծեծել ոտքերով, ձեռքերով եւ քարով. անգամ անվտանգության աշխատակիցները չեն կարողացել հանգստացնել նրան
22-ամյա Սրբուհի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, Երևան քաղաքի Չարենցի 1 հասցեում գործող «Ակապելլա» ակումբի դիմաց իր ընկերներ` Արման Դավթյանի և Կոլյա Դանիելյանի հետ անհարկի և առանց լուրջ պատճառի վիճաբանության մեջ է մտել Հայկ Խաչատրյանի և Հայկ Բադալյանի հետ, որի ընթացքում մոտ 10 րոպե տևողությամբ հասարակության անդամների և բարոյականության նորմերի նկատմամբ, այն է՝ քաշքշել, ձեռքերով և ոտքերով հարվածել է նրանց, ինչպես նաև Սրբուհի Գասպարյանը որպես զենք օգտագործվող առարկայով` քարով, հարվածել է Հայկ Խաչատրյանի գլխին՝ անտեսելով ակումբի անվտանգության աշխատակիցների իրավաչափ դիտողությունների ու հանդարտվելու վերաբերյալ պահանջները, որի հետևանքով տևական ժամանակով խաթարվել է ակումբի բնականոն աշխատանքը և հասարակական կարգը:
Սրբուհի Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Արման Դավթյանի դեմ էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կոլյա Դանիելյանի դեմ՝ եւս: Իսկ Հայկ Խաչատրյանի դեմ՝ 258 հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2336 դիտում
17:23 02-06-2015
Երևանում 35-ամյա տղամարդը ձեռքերով եւ ոտքերով ծեծել է մորը եւ սպառնացել դանակով սպանել նրան
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1066 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային