8384 դիտում
19:11 24-07-2015
Կիևում «թաքնված տեսախցիկի» հերոսները ծեծի են ենթարկվել. Տեսանյութ
Կիևում «թաքնված տեսախցիկի» միջոցով փորձել են ստուգել կիևցիների արձագանքը, երբ քաղաքի փողոցներով քայլում է միասեռական տղամարդկանց զույգը: Արդյունքը այնքան էլ հաջող չի եղել. միասեռականներին ծեծել են:
«Թաքնված տեսախցիկին», որը կազմակերպել էր Bird In Flight կայքը, մասնակցել են Թիմուր Լեվչուկն ու Զորյան Կիսը, որոնք արդեն չորս տարի միասին են ապրում: Նրանք իրար ձեռք բռնած քայլել են քաղաքի փողոցներով և ամեն ինչ հանգիստ է եղել: Անցորդների մի մասը կանգնել և նայել է նրանց, մի խումբ աղջիկներ ծիծաղելով խնդրել են այդ զույգին համբուրվել, որպեսզի սմարտֆոններով լուսանկարեն:
Այնուհետև զույգը որոշում է ավելի սադրիչ կերպով իրեն պահել: Կիևի հենց կենտրոնում Լևչուկը նստում է Կիսի ծնկներին: Շուտով նրանց է մոտենում 10-15 հոգուց բաղկացած երիտասարդների մի խումբ: Նրանցից մեկը հարցնում է զույգին, թե արդյո՞ք նրանք չեն շփոթել Ուկրաինան ԱՄՆ-ի հետ: Հիշեցնենք, որ միասեռականների ամուսնությունները ԱՄՆ-ի բոլոր նահանգներում օրինականացվեցին հունիսին:
Այնուհետև երիտասարդները, սպասելով, որ ոստիկանական մեքենան հեռանա, սկսել են ծեծել սիրահար զույգին, նրանցից մեկը արտասվաբեր գազ է ցանել զույգի դեմքերին: Միայն ականատեսների միջամտությունից հետո հարձակվողները փախել են:
Նշենք, որ նմանատիպ «թաքնված տեսախցիկ» է կազմակերպվել նաև Մոսկվայում, որտեղ, սակայն, միասեռականների դերը կատարում էին դերասանները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1646 դիտում
19:28 28-06-2015
«Լիվերպուլի» ֆուտբոլիստները՝ «թաքնված տեսախցիկի» հերոսներ. տեսանյութ
2641 դիտում
08:00 23-09-2015
Բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ, թե՞ թաքնված ուղևորների թաքնված ծախս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում