Ռուսաստանը՝ աշխարհի 10 ամենավտանգավոր երկրների ցուցակում
Global Peace Indeх-ը հրապարակել է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանշային աղյուսակը, հաղորդում է rosbalt.ru-ն:
Աղյուսակի գլխավորում է Իսլանդիան: Թոփ-տսնյակի մեջ են հայտնվել 10 եվրոպական պետություններ:
Իսլանդիան ճանաչվել է ամենաանմեղսունակ երկիրը իր ցածր ռազմականացված մակարդակի, ներքին հակամարտությունների բացակայության, ինչպես նաև արտաքին հակամարտություններին չմասնակցելու պատճառով:
Եռյակը եզրափակում են Դանիան և Ավստրիան: Ֆինլանդիան հայտնվել է 5-րդ հորիզոնականում, Շվեյցարիան՝ 6-րդ-ում:
Աշխարհի ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Սիրիան (աղյուսակի ամենավերջին՝ 162-րդ տեղը):
Ռուսաստանը հայտնվել է 152-րդ տեղը՝ գերազանցելով 150-րդ տեղում հայտնված Ուկրաինային: Աշխարհին վտանգ սպառնացող երկրներ են համարվել նաև Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետությունը, Սուդանը, Սոմալին, ԿԱՀ-ը, Հարավային Սուդանը, Աֆղանստանը և Իրաքը: