Հայաստանն աշխարհի ամենաառողջ երկրների ցուցակում 79-րդն է. Bloomberg
Bloomberg-ը ՄԱԿ-ի տրամադրած տվյալների հիման վրա կազմել է աշխարհի 145 պետությունների բնակչության առողջության վերաբերյալ վարկանշային ցուցակ:
Ցուցակում Հայաստանը 79-րդ տեղում է հայտնվել, մեր հարևան Վրաստանը՝ 71-րդ տեղում, Տաջիկստանը՝ 84-րդում, Ուզբեկստանը՝ 85-րդում, Ադրբեջանը՝ 87-րդում, Բելառուսը՝ 91-րդում, Ռուսաստանը՝ 97-րդում, Ուկրաինան՝ 99-րդում, Ղրղզստանը՝ 101-րդում և Թուրքմենստանը՝ 104-րդում:
Առաջին տասնյակի մեջ են մտել Իտալիան, Ավստրիան, Շվեյցարիան, Ճապոնիան, Իսրայելը, Իսպանիան, Շվեդիան և Գերմանիան:
Ցուցակի վերջում աֆրիկյան պետություններն են:
Ցուցակը կազմվել է վերջին 5 տարիների տցյալների հիման վրա: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ կյանքի տևողությունը, մանկական մահացությունը, 3 խմբային կատեգորիաներում (14 տարեկան, 15-64 տարեկան և 65 տարեկանից բարձր տարիք) մահացության տոկոսային մակարդակը:
Ռիսկային գործոնները գնահատվել են հետևյալ ցուցանիշներով՝ 15 տարեկանից բարձր ծխողների տոկոսային ցուցանիշը, ալկոհոլի ընդունման ծավալները, ֆիզիկապես ոչ ակտիվ քաղաքացիների թիվը,օրգանիզմում խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը, ՄԻԱՎ վարակվածության թիվը և այլն:
Ցուցակի վերին հորիզոնականներում է հայտնվել Սինգապուրը, որի բնակչության առողջության մակարդակը գնահատվել է 89,45 %: