Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհապաղ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել «նորմանդական ձևաչափով» Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ղեկավար անձանց հետ ունեցած հեռախոսային զրույցից հետո:
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Բացի Դոնբասի իրավիճակը քննարկելուց, հանդիպման մասնակիցները փոխանակվել են սոցիալ-տնտեսական ակտուալ հարցերի շուրջ կարծիքներով»:
«Նորմանդական» քառյակի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը կոչ է արել ուկրաինական կողմին համաձայնեցնել Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ տարածաշրջանային հատուկ օրենսդրական կարգավիճակի ձևավորման հարցը: