211652_close_icon
views-count1369 դիտում article-date 15:00 27-02-2014

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության եւ 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Նիստին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր