Ստամբուլում ոստիկանությունը հակաահաբեկչական օպերացիա է սկսել
Ստամբուլի ոստիկանությունը այսօր առավոտից հակաահաբեկչական գործողություներ է իրականացնում: Ավելի քան 5000 ոստիկան որոնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող մարդկանց և քուրդ գրոհայինների: Նրանց օդից աջակցում են ուղղաթիռները:
Թուրքիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել ԻՊ-ի դեմ պայքարն այն բանից հետո, երբ Շանլըուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում ԻՊ անդամ, 18-ամյա մահապարտ աղջկա կողմից իրականացված պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան:
Այսօր առավոտյան թուրքական F-16 կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայի հետ սահմանին տեղակայված ԻՊ 4 դիրքերին: