2059 դիտում
10:45 24-07-2015
Հայաստանում կուսակցություններ չկան. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիրը իր խմբագրականում գրում է.
«Հայաստանում կուսակցություններ չկան Եթե վաղը մամուլի որեւէ ակումբում դուք հանդիպեք Սահմանադրության նախագիծ «քննարկողներին», որոնք կասեն, թե այդ նախագծում կա դրույթ, համաձայն որի՝ այլմոլորակայինները պետք է գան Հայաստան եւ խուզեն ՀՀ բոլոր քաղաքացիների գլուխները, մի՛ զարմացեք: Որովհետեւ մարդկային երեւակայությունը սահման չունի:
«Քննարկողներն» արդեն «հայտնաբերել են» այդ նախագծում, որ բոլոր տղամարդիկ պետք է սեռափոխության օպերացիա անեն, որ նախագահի գործուղումները կազմակերպում է Սփյուռքի նախարարը, եւ որ ոստիկանները պետք է կրակեն ցուցարարների վրա: Ցանկացած սովորական նախադասություն (ենթադրենք, «Կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են»), որն արդեն կա ՀՀ գործող եւ բազմաթիվ այլ երկրների սահմանադրությունների մեջ, արժանանում է մոտավորապես հետեւյալ արձագանքի՝ «վայ, էս ի՛նչ են գրել, վույ, էս ի՛նչ խայտառակություն է»: Երբեմն սկսում եմ կասկածել, որ դա իշխանությունների «թրոլինգն» է, նախագծի իրական վտանգներից շեղելու փորձ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1979 դիտում
15:32 02-02-2015
Խորհրդարան ներկայացած 5 կուսակցություններ հերթական բոյկոտով հանդես եկան
929 դիտում
15:36 09-04-2015
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կպայքարեն 19 կուսակցություններ
Այս բաժնից
2485 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2398 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»