Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կպայքարեն 19 կուսակցություններ
Թուրքիայում այս տարվա հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 31 կուսակցություններ, սակայն նրանցից 12-ն այդպես էլ չներկայացրին իրենց թեկնածուներին և դուրս մնացին նախընտրական քարոզարշավից:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝10 տոկոսանոց արգելքը հաղթահարելու ամենաշատ հնարավորությունն ունեն իշխող «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, Ազգային շարժման և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները: