Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվեց շվեդական ԱԻԿ-ին:
Գյումրեցիները խաղասկզբից մեր ուժերով առաջ նետվեց, ուներ մեծ առավելություն, սակայն 14-րդ րոպեին Գևորգ Հովհաննիսյանի ցավալի սայթաքումից հետո հյուրերը բացեցին հաշիվը և դրանով մրցավեճի ընդհանուր ելքը կարելի էր վճռված համարել, քանի որ «Շիրակին» հաջորդ փուլ դուրս գալու համար արդեն անհրաժեշտ էր հաղթել 3 գնդակի տարբերությամբ:
Սակայն «Շիրակը» ի զորու չեղավ բեկում մտցնել խաղում, իսկ հյուրերին ևս մեկ անգամ հաջողվեց աչքի ընկնել:
ԱԻԿ-ը հաղթեց 2:0 հաշվով և դուրս եկավ երրորդ փուլ:
Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլ, պատասխան հանդիպում
«Շիրակ»-ԱԻԿ՝ 0:2 (առաջին խաղում՝ 0:2)
Գոլերը՝ Գոյտոմ՝ 14, Իշիզակի՝ 25