211652_close_icon
views-count1189 դիտում article-date 22:34 23-07-2015

ՀՀ բնապահպանության փոխնախարարն այցելել է Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարում հանգստացող դպրոցականներին

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այցելել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն և հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2015» ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Վրաստանի, Երևանի և Կոտայքի մարզի և կրթահամալիրի մի շարք դպրոցներից: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ճամբարականների հետ անց է կացրել զրույց-քննարկում <<Գտիր քո տեղը բնության պահպանության գործում>> խորագրով: Ծանոթացել է նրանց առօրյային, մասնակցել կազմակերպված միջոցառումներին և երեկոյան խարույկին: Առավոտյան փոխնախարարը մասնակցել է երիտասարդ բնապահպանների առավոտյան շարասյանը, այնուհետև նրանց հետ անցկացրել տեղեկատվական ուսումնական պարապմունք: Խ. Հակոբյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ կարևորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դերն էկոկրթական կամուրջների ստեղծման և ամրապնդման գործում: -<<Էկոտուրի հնգամյա գործունեությունը վկայում է նախաձեռնության կարևորության և հետևողականության մասին: Նմանատիպ ճամբարների ժամանակ աշակերտները ձեռք են բերում ոչ միայն գործնական բնապահպանական գիտելիքներ, այլ նաև միջմշակութային կապ է ստեղծվում, որը շատ կարևոր է մեր օրերում>>:

Նմանատիպ նյութեր