1712 դիտում
12:41 30-06-2015
«Արագած» ճամբարում հանգստացող արաբկիրցի փոքրիկներին են այցելել վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն ու երեխաների ծնողները
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին:
Քաղաքապետի այս հանձնարարականի համատեքստում Հանքավանի «Արագած» ճամբարում ամառային հանգիստը վայելող 35 երեխաներին տեսակցելու էին այցելել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և երեխաների ծնողները, ովքեր նաև տեղում ծանոթացել են ճամբարում ստեղծված պայմաններին: Հրայր Անտոնյանը վստահեցրել է, որ երեխաներն այսուհետ ևս գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության ներքո և նշել, որ ամեն ինչ արվել է՝ երեխաների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար:
Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
14:48 16-07-2015
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը տեսակցել է «Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին
1495 դիտում
14:39 21-07-2015
«Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին են այցելել իրենց ծնողները
Այս բաժնից
1126 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1885 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ