Ոստիկանությունը Գյումրիում կանխել է հայ և շվեդ երկրպագուների հնարավոր բախումը. տեսանյութ
Այսօր Գյումրիում կայանալիք Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շիրակ»-ԱԻԿ պատասխան հանդիպմանը հյուրերին աջակցելու համար մի խումբ երկրպագուներ են ժամանել Շվեդիայից:
«Շիրակի» և ԱԻԿ-ի երկրպագուների միջև Գյումրիում բախման հավանականություն է առաջացել, որը ոստիկանները արագ կանխել են: Գյումրեցի երկրպագուները դեռ զայրացած են առաջին խաղում (0:2) մրցավարների գործողություններից, երբ դաշտից հեռացվեց «Շիրակի» երեք խաղացող և թիմի դարպասին նշանակվեց երկու 11 մետրանոց հարված:
Հիշեցնենք, որ «Շիրակ» - ԱԻԿ հանդիպումը կմեկնարկի ժամը 16։30-ին։
Տեսանյութը՝ «Ցայգ» հեռուստաընկերության