Բացատրական աշխատանքների շնորհիվ հանձնել է ռազմամթերքը
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 15.00-ին, 1993 թ. ծնված Գարեգին Մ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիքի 92 փամփուշտ և 1 ինքնաշեն նռնակ` առանց պայթուցիչի, ու հայտնել, որ ռազմամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]