211652_close_icon
views-count3930 դիտում article-date 19:53 18-03-2018

Հանձնել է հանգուցյալը հորը պատկանող ռազմամթերքը

Մարտի 16-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին 1991 թ. ծնված Արթուր Հ.-ն իրենց շենքի շքամուտքում գտնվող և իր կողմից շահագործվող խորդանոցից ներկայացրել է տարբեր տրամաչափի 136 փափմուշտ, 2 փամփշտակալ-շղթա` 10 հատ և 1 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինքնաձիգի պահունակ, «Ֆ-1» տեսակի 3 նռնակ՝ պայթուցիչներով, «Ջ-1» տեսակի նռնակ և «TNT 11-49» տեսակի պայթուցիչ: Արթուր Հ.-ն հայտնել է, որ ռազմամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը մասնակցել է Արցախյան պատերազմին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր