Պորոշենկոն հաղթել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության դեմ դատը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող Լիպեցկի Roshen հրուշակեղենի գործարանի ղեկավարությունը հաղթել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության դեմ դատական հայցը:
BBC-ի փոխանցմամբ՝ դատարանը անօրինական է համարել ՌԴ հարկային ծառայության որոշումը՝ գործարանի տնօրինությունից 35 մլն ռուբլի տուգանք վճարելու հետ կապված:
Կողմերը 1 ամիս ունեն՝ բողոքարկելու համար դատարանի որոշումը:
Ռուսական կողմը պնդում է, որ Roshen-ը 2012 և 2013 թվականներին ռուսական բյուջեից հափշտակել է 180 մլն ռուբլի: Գործարանի դեմ այն ժամանակ քրեական գործ էր հարուցվել խաբեբայության հոդվածով: Անցկացվել էին ստուգումներ և կալանք էր դրվել գործարանի՝ շուրջ 2 մլրդ ռուբլի արժողության գույքի վրա: