1284 դիտում
21:27 22-07-2015
Սննդի անվտանգության ծառայությունը ստուգումների արդյունքում կիրառել է 29 մլն դրամի չափով տուգանքներ
2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն եւ սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռեւս ընթացքի մեջ է:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում եւ մշտադիտարկում, որից 30-ը՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշման պահման պայմանների եւ պիտանելիության ժամկետին ներկայացվող պահանջները գնահատելու, իսկ 14-ը՝ կենդանական ծագման մթերքի պահման պայմանների տեղափոխման եւ անասնաբուժական փորձաքննության իրականացման պահանջները գնահատելու նպատակով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քաղաքացիներից ստացված ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ կազմելով թվով 144 ահազանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, սննդամթերքի մակնշմանը եւ սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը ներկայացվող պահանջների խախտումներին: Զգալիորեն աճել է նաեւ թեժ գծի միջոցով քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբյեկտներին տրվող խորհրդատվությունների քանակը: Հաշվետու ժամանակահատվածում տրվել է թվով 399 խորհրդատվություն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով շուրջ 3.5 անգամ:
Նմանատիպ նյութեր
800 դիտում
11:18 10-11-2014
ՀՀ բնապահպանության նախարարության ստուգումների արդյունքում հաշվարկվել է 56.84 մլն.դրամի հասցված վնաս
Այս բաժնից
1228 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
1243 դիտում
20:53 04-01-2025
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
1231 դիտում
20:07 04-01-2025
«Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան. Yerevan today