211652_close_icon
views-count779 դիտում article-date 11:18 10-11-2014

ՀՀ բնապահպանության նախարարության ստուգումների արդյունքում հաշվարկվել է 56.84 մլն.դրամի հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 03-07.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.02մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում եւ հաշվարկվել է 56.84մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության անտառների, կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության եւ Տավուշի տարածքային բաժինների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսությունում» իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 1,22մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Բնապահպանական պետական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 600.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 52.582մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանության նախարարության Կոտայքի տարածքային եւ Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1,3մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 969,17հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նմանատիպ նյութեր