Ուկրաինայում կարգելվեն Ժերար Դեպարդիեի մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունն ու նրա անունն արտաբերելը
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը «սև ցուցակի» մեջ է ներառել դերասան Ժերար Դեպարդիեին: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ դերասանը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը, գրում է ֆրանսիական Oiest-France պարբերականը:
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրում արգելվելու է այուհետ արտասանել Դեպարդիեի անունը, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն ցուցադրվի հեռուստատեսությամբ և կինոթատրոններում:
Պատճառը եղել է այբ, որ 2014 թվականի օգոստոսին Դեպարդիեն հայտարարել էր, որ սիրում է Ռուսաստանը և Ուկրաինան, որը Ռուսաստանի մաս է կազմում: