211652_close_icon
views-count1359 դիտում article-date 12:24 22-07-2015

Չեչնիայում անդունդն է գլորվել ուղևորների տեղափոխող միկրոավտոբուսը. կա 7 զոհ, 6 վիրավոր

Չեչնիայի Վեդենի շրջանում երեկ երեկոյան ծանր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, որը ուղևորների էր տեղափոխում, դեռևս չպարզված պատճառներով գլորվել է անդունդը: Չեչնիայում ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության ներկայացուցիչ Տիմուր Տայսումովի խոսքով՝ զոհվել է 7 մարդ, ևս 6 հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բոլոր մահացածները կանայք են: Վթարը տեղի է ունեցել Խարաչոյ բնակավայրի մոտով անցնող մայրուղու 15-րդ կմ-ի վրա:

Նմանատիպ նյութեր