Բրազիլիայում ավտոբուսն անդունդն է ընկել. կա 8 զոհ
Բրազիլիայի հարավ-արևելքում ավտոբուսն ընկել է ձորը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ վարորդի՝ արգելակները չեն գործել, երբ նա փորձել է խուսափել բեռնատարի հետ բախումից:
Արդյունքում` ավտոբուսն ընկել է 40 մետր բարձրությունից, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 20-ը տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել: